Աշխարհում վարակվածների թիվը 6 մլն 604 հազարից ավելին է

10:04   05 Հունիս 2020    244

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 604 հազարից:

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 192 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 902 հազար 779 հաստատված դեպք կա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այստեղ մահացածների թիվը 109 հազար 159 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 587 հազար 017-ի, մահերինը՝ 32 հազար 602-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 հազար 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 384-ը:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները