Համաշխարհային հանրությունը խոստացել է 8,8 մլրդ դոլար հատկացնել պատվաստանյութերի համար

10:16   05 Հունիս 2020    208

Համաշխարհային հանրությունը խոստացել է ընդհանուր առմամբ 8,8 մլրդ դոլար հատկացնել ծրագրերին, որոնք կոչված են ամբողջ աշխարհում կյանքի համար վտանգավոր հիվանդությունների դեմ պատվաստանյութերը հասանելի դարձնելուն:

Պատվաստանյութերի եւ իմունացման գլոբալ դաշինքի (GAVI) համար դոնորների տեսահամաժողովի ժամանակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները ընդգծել են, որ վարակիչ հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում, ուստի անհրաժեշտ են համերաշխություն եւ համատեղ ջանքեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Global Vaccine Summit 2020 վիրտուալ գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է հավաքած միջոցներով առաջիկա 5 տարում զարգացող երկրներում պատվաստումներ անցկացնել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպես կարմրուկը, մենինգիտը, տուբերկուլյոզը, պոլիոմիելիտը եւ կարկամախտը: Համաժողովի մասնակիցներին հաջողվել է անգամ ավելի շատ փող հավաքել, քան ծրագրված էր. GAVI-ում 7,4 մլրդ դոլարի հույս ունեին: Նախատեսվում է հավաքած միջոցներով մինչեւ 2025 թվականը աղքատ երկրներում կյանքի համար վտանգավոր հիվանդությունների դեմ պատվաստել եւս 300 մլն երեխաների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները