Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում են սկսել 2021-ին

11:21   05 Հունիս 2020    247

Ճապոնիան կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում է սկսել 2021 թվականի առաջին կիսամյակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ճապոնիայի առողջապահության նախարար Կացունոբու Կատոն:

«Մենք ձգտում ենք գործընթացի շուտափույթ իրականացմանը, նպատակը՝ 2021 թվականի առաջին կեսն է»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ եթե սովորաբար պատվաստանյութի արտադրության նախապատրաստումը սկսվում է նրա վերջնական ստեղծումից հետո, ապա այս անգամ և´ պատվաստանյութի ստեղծումը, և´ արտադրությանը նախապատրաստվելը իրականացվում են միաժամանակ:

COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության համար Ճապոնիան բյուջեից կհատկացնի 140 միլիարդ իեն (շուրջ 1.3 միլիարդ դոլար):

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները