Չինաստանի սուպերմարկետներից մեկում դանակով զինված անձը հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

11:33   05 Հունիս 2020    242

Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Դանակով զինված անձը ներխուժել է սուպերմարկետներից մեկն ու կոտորած իրականացրել։ ТАСС-ը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում է 3 զոհի և 7 վիրավորի մասին։

Տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանները ձերբակալել են կասկածյալին, նա Չժան ազգանունով 35-ամյա քաղաքացի է։

Նրա նման արարքի շարժառիթները հայտնի չեն։ Երեկ դանակահարության դեպք էր գրանցվել նաև Չինաստանի դպրոցներից մեկում։ Տուժել էր մոտ 40 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները