COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը պատրաստ է կլինիկական փորձարկումների

12:09   05 Հունիս 2020    243

Զինվորականների մասնակցությամբ մշակված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ է կլինիկական փորձարկումների մեկնարկին, հայտնում է Պաշտպանության նախարարության «Կրասնայա Զվեզդա» թերթը՝ վկայակոչելով Բուրդենկոյի անվան հիմնական ռազմական կլինիկական հոսպիտալի աշխատակցուհի Նատալյա Պոզդնյակովային:

Ներկայումս պատվաստանյութը փորձարկվել է փոքր և խոշոր կենդանիների վրա և պատրաստ է հաջորդ փուլ անցնելուն, ասել է Պոզդնյակովան: Նա հավելել է, որ կլինիկական փորձարկումներին կմասնակցեն 50 կամավորներ զինծառայողներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները