Գեյթսը հերքել է մարդկանց չիպավորելու մասին իրեն հասցեագրվող մեղադրանքները

13:57   05 Հունիս 2020    243

Ամերիկացի ձեռնարկատեր և Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հերքել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը երկրի բնակչությանը չիպավորելու համար օգտագործելու ցանկության մասին մեղադրանքները:

«Ես երբեք չեմ զբաղվել միկրոչիպերի նման իրերով: Շատ դժվար է հերքել դա, քանի որ դա շատ հիմարավարի և տարօրինակ է»,- ասել է ձեռնարկատերը: Նա նաև մտավախություն է հայտնել, որ նման թեզերը կարող են խոչընդոտել պատվաստանյութի տարածմանը և խմբային իմունիտետի ձեռքբերմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գեյթսը նկատել է, որ պատվաստանյութի ստեղծումից հետո, անհրաժեշտ է առաջին հերթին այն ուղղել առողջապահական թույլ համակարգով և սոցիալական դիստանցիայի համար պայմանների բացակայությամբ երկրներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները