Մեքսիկայում ոստիկանները ծեծելով սպանել են փողոցում պաշտպանիչ դիմակ չկրող տղամարդուն

12:55   05 Հունիս 2020    217

Մեքսիկայի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գուադալաջարայում, ոստիկանության դեմ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել. պատճառը իրավապահների կողմից մի տղամարդու դաժան սպանությունն է:

Ինչպես նշում է The Guardian-ը, ոստիկանները տղամարդուն ձերբակալել են հանրային վայրում կորոնավիրուսից պաշտպանող դիմակ չկրելու համար: Ձերբակալումից ժամեր անց նրան հայտնաբերել են ծեծված և սպանված:

Զոհը 30-ամյա Ջիովանի Լոպեսն է, որի ձերբակալության տեսանյութը հայտնվել է համացանցում: Նրա բարեկամներին ասել են, որ տղամարդուն ոստիկանական բաժանմունքից հիվանդանոց են տեղափոխել: Հարազատները հիվանդանոցում գտել են նրա դին: Դիահերձման արդյունքում պարզվել է, որ Լոպեսը մահացել է գլխին ստացած ուժգին հարվածից:

Դեպքից զայրացած ցուցարարները բախվել են իրավապահների հետ, այրել են ոստիկանական մեքենաներ, ներխուժել քաղաքապետարան: Նրանցից մեկը իրավապահին հրկիզելու փորձ է արել: Ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները