Ադրբեջանի ՊՍԾ-ը սահմանափակել է՝ հայերի դիվերսիա և սադրանքներ իրականացնելու հնարավորությունները

14:21   05 Հունիս 2020    572

Հունիսի 4-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տպագիր մարմինը հանդիսացող՝ «hayzinvor.am» կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ Հայաստանի զինված ուժերը, իբր նոր մարտական դիրքեր են ստեղծել Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս կապակցությամբ Պետական Սահմանապահ ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը՝ Ղազախի և Աղստաֆայի շրջաններում հայ-ադրբեջանական սահմանին շփման գծում որևէ նոր մարտական դիրք չի ստեղծել և առաջընթաց չի ունեցել:

«Այս մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը, Ադրբեջանի պետական Սահմանապահ ծառայության սահմանային մարտական դիրքերի առաջխաղացման արդյունքում՝ խիստ սահմանափակվել են մի շարք ուղղություններով հակառակորդի տարբեր դիվերսիա և սադրանքներ իրականացնելու հնարավորությունները», - ասվում է ՊՍԾ-ի հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջանի-ՊՍԾ  


Վերնագիրի այլ պիտակները