Կատարում ավարտվել են ԱԱ-2022-ի համար նախատեսված երրորդ մարզադաշտի շինարարական աշխատանքները

15:55   05 Հունիս 2020    269

Կատարի Էր Ռայան քաղաքում ավարտվել են Education City Stadium մարզադաշտի շինարարական աշխատանքները, որտեղ կանցկացվեն 2022թ. Աշխարհի առաջնության հանդիպումներից մի քանիսը:

45000 հանդիսատեսի համար նախատեսված Education City Stadium-ը նման է փայլուն ադամանդի:

Մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին:

Education City Stadium-ը դարձավ ԱԱ 2022-ի համար կառուցված երրորդ մարզադաշտը: Նախկինում սկսել էին գործել Դոհայի Khalifa International Stadium մարզադաշտը և Ալ Վակրայի Al Janoub Stadium մարզադաշտը, որտեղ տեղավորվում է 40 հազար հանդիսական:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կատար  


Վերնագիրի այլ պիտակները