Վրաստանում քաղաքացին փակվել է բնակարանում և անկանոն կրակում է

15:18   05 Հունիս 2020    243

Վրաստանի ՆԳՆ պարեկապահակային ծառայության պետ Վաժա Սիրաձեի հայտարարւթյամբ՝ իրավապահները բանակցություններ են վարում զինված անձի հետ, ով փակել է Թբիլիսիի Վարկետիլի շրջանի բնակելի շենքում գտնվող բնակարանում:

Ինչպես նա նշել է, զինված տղամարդը, ենթադրաբար, հարբած է և փակված է իր բնակարանում ՝ շենքի առաջին հարկում: Տեղում մոբիլիզացվել է հատւկ տեխնիկա: Ոստիկանները բանակցում են օրինախախտի հետ:

«Նա մի քանի անկանոն կրակոցներ է արձակել: Իրավապահները շրջապատել են տարածքը, բնակչությանը վտանգ չի սպառնում: Ընթանում են բանակցություններ: Ընտանիքի անդամները` երեխաները, կինը անվտանգ տարածքում են: Օրինախախտը մենակ է փակվել և պահանջներ չի ներկայացնում»,- ասել է Սիրաձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները