Թրամփը ցանկանում էր աշխատանքից հեռացնել Պենտագոնի ղեկավարին

15:43   05 Հունիս 2020    251

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ մտադրվել էր աշխատանքից հեռացնել պետպաշտպանության նախարար Մարկ Էսպերին ԱՄՆ նահանգերում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ կապված տարաձայնությունների պատճառով:

Վերջին պահին պետության ղեկավարը փոխել է իր կարծիքը, քանի որ նախագահական ընտրություններից առաջ չի ցանկացել կառավարությունում փոփոխություններ կատարել, հայտնում է NBC հեռուստաընկերությունը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Դոնալդ Թրամփը զայրացել է Մարկ Էսպերի վրա երկու պատճառով, որոնք ուղղակիորեն կապված են ոստիկանության բռնությունների դեմ ցույցերի և աֆրոամերիկացիների իրավունքների ոտնահարման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները