«Bentley»-ն 25 տոկոսով կկրճատի աշխատողների թիվը

16:59   05 Հունիս 2020    662

Բրիտանական ավտոկոնցեռն «Bentley»-ն մտադիր է աշխատանքից ազատել իր աշխատակազմի մոտ քառորդ մասը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Financial Times»-ը: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ 4 հազար 200 աշխատողից մոտ 1000-ը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի:

«Մեր եկամուտներն արդեն կրճատվել են 25 տոկոսով, մեզ մնացել է ընդամենը կես տարի, որ դա վերականգնենք, այնպես որ շատ դժվար կլինի այս տարի ընդունելի եկամուտ ունենալ»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Bentley  


Վերնագիրի այլ պիտակները