ԵՄ մուտքի սահմանափակումները կերկարաձգվեն

17:35   05 Հունիս 2020    493

Եվրամիության անդամ երկրները որոշել են հունիսի 15-ից հետո երկարաձգել երրորդ երկրների քաղաքացիների մուտքի սահմանափակումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարների նիստից հետո:

«Նախարարները կարծում էին, որ նախ` պետք է վերականգնել Շենգեն գոտու աշխատանքը, ապա անցնել արտաքին սահմանների բացմանը»,- ասել է նա:

Յոհանսոնը նշել է, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է հունիսի 15-ին դադարեցնել արտաքին սահմանահատման սահմանափակումները, սակայն գրեթե բոլոր անդամ երկրները կողմնակից են եղել սահմանների փակումը երկարաձգելուն:

«Դա նշանակում է, որ արտաքին սահմանահատման սահմանափակումները կմնան մինչև հունիսի վերջ, և ես կարծում եմ՝ սահմանները բացելու հարցը մենք պետք է քննարկենք հուլիսի սկզբին»,- ասել է Յոհանսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները