Մոսկվայի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել

17:41   05 Հունիս 2020    408

Մոսկվայի Դորոժնայա փողոցի բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Baza-ն իր Telegram-ալիքում ։

Պարբերականին հայտնի է դարձել ականատեսներից, որ դեպքի վայրի մոտ վառոդի հոտ է գալիս։ Նշվում է, որ տանը մի քանի պայթյուն է որոտացել։

«Лентa.ру»-ի աղբյուրը արտակարգ ծառայություններում հայտնել է, որ հրդեհ է բռնկվել 9-հարկանի շենքի չորրորդ հարկում գտնվող բնակարանի երկու սենյակներում։ Զրուցակցի խոսքով՝ հրդեհի պատճառով տրաքել են ապակիները, եւ այդ ձայնը ականատեսները պայթյունի հետ են շփոթել։

Հրդեհի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկին փրկել են։ Նախնական տեղեկություններով՝ երկուսն էլ հարբած են եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները