Մեքսիկայի նախագահը բացատրել է, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային աճը

18:04   05 Հունիս 2020    437

Մեքսիկայում կորոնավիրուսից մահացության մոտ 1100 դեպքը, որի մասին իշխանությունները հայտնել էին չորեքշաբթի, մեկ օրում չի գրանցվել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նմանօրինակ տվյալների հրապարակումը պայմանավորված է վարակված հիվանդների շրջանում մահացության մասին ավելի վաղ ստացված տվյալների հստակեցմամբ և տեխնիկական այլ հարցերով: Այս մասին հինգշաբթի հայտարարել է լատինամերիկյան երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օբրադորը հավելել է, որ մեքսիկացիները նախկինի պես պետք է պահպանեն անվտանգության միջոցառումները, մասնավորապես՝ տնից դուրս գան միայն խիստ անհրաժեշտության պարագայում: Մեքսիկայում փետրվարի 28-ից ի վեր մասնագետներն, ընդհանուր առմամբ, 101 238 վարակման դեպք են արձանագրել, մահվան՝ 11 729:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները