Լավրովը հայտնել է, որ COVID-19-ով չի հիվանդացել

15:06   29 Հունիս 2020    540

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ կորոնավիրուսով չի հիվանդացել:

«Առայժմ Աստված բարեգութ է եղել»,- ասել է Լավրովը՝ RT-ում «Համաճարակ» նախագծի համար Անտոն Կրասովսկու հետ հարցազրույցում համապատասխան հարցին պատասխանելիս:

Նա ընդգծել է, որ ԱԳՆ-ում հետեւում են «Ռոպոտրեբնադզորի» եւ Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի բոլոր հանձնարարականներին, այդ թվում՝ հեռավար աշխատանքի վերաբերյալ, բայց անձամբ ինքը «հեռավար» չի աշխատում

«Ես պետք է գամ, նայեմ…Ըստ էության, ինչպես բոլորը, աշխատում եմ իմ աշխատասենյակում»,- նշել է Լավրովը:

«Ինձ նույնպես «հետեւում» են: Ես չեմ շփվում մեծ թվով մարդկանց հետ: Մեզ պարբերաբար ստուգում են՝ շաբաթը մի քանի անգամ: Մեզ մոտ կան այցելուների համար անհատական պաշտպանության բոլոր միջոցները: Բայց նրանց թիվը պակասել է, աշխատում ենք հարցերը հիմնականում հեռախոսով լուծել»,- պարզաբանել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները