ԱՄԷ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական օգնություն է տրամադրել առողջապահության շուրջ 1 միլիոն աշխատակիցների

20:48   30 Հունիս 2020    246

ԱՄԷ-ն վերահաստատել է միջազգային համագործակցության ամրապնդմանն ու հումանիտար մոտեցման ուղղված իր հանձնառությունը՝ աջակցություն տրամադրելով առողջապահական ոլորտի ավելի քան մեկ միլիոն աշխատակիցների։

Օգնությունն իրենից ներկայացնում է ավելի քան 1000 տոննա անձնական պաշտպանիչ պարագաներ, բժշկական եւ սննդի օգնություն աշխարհի մի շարք երկրների, որտեղ տարածվել է համաճարակը (Covid-19), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկնաբանելով այս ձեռքբերումը՝ Միջազգային համագործակցության հարցերով պետնախարար Ռիմ բինթ Իբրահիմ ալ Հաշեմին նշել է. «Հիմնադրման օրվանից ԱՄԷ-ն ձգտում է ամրապնդել այլ երկրների հետ համագործակցության եւ համերաշխության կապերը եւ գտնում է, որ բոլոր երկրները պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ հասնեն համերաշխության։

Եվ ավելի քան մեկ միլիոն բուժաշխատողներին օգնություն տրամադրելը հաստատում է պետության օգնության ձեռք մեկնելու հանձնառությունը՝ անկախ կրոնից, ռասսայական պատկանելությունից կամ գաղափարախոսությունից»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները