Պոմպեոն ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել երկարաձգել Իրանին զենքի մատակարարման էմբարգոն

20:56   30 Հունիս 2020    248

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել երկարաձգել Իրանին զենքի մատակարարման էմբարգոն:

«Իսրայելից մինչ Պարսից ծոցի երկրները, որոնց համար սպառնալիք է ներկայացնում Իրանը, միաձայն ասում են՝ երկարաձգեք զենքի մատակարարումների էմբարգոն: Պետք է լսել նրանց»,-ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրանը պատասխանատու դեմոկրատիա չէ, ինչպես Ավստրալիան կամ Հնդկաստանը»,-հավելել է նա՝ դիմելով ՄԱԿ ԱԽ-ին, որը պետք է քննարկի զենքի մատակարարումների էմբարգոյի մասին գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի վերջին զեկույցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները