Չինաստանը չի կիսում մեր արժեքները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

21:15   30 Հունիս 2020    282

Չինաստանը խաթարում է Հոնկոնգի ինքնավարությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Հոնկոնգի անվտանգության մասին Չինաստանի օրենքը:

«Ակնհայտ է, որ Չինաստանը չի կիսում մեր արժեքները՝ ժողովրդավարությունը, ազատությունը եւ օրենքի գերակայությունը»,- ասել է Ստոլտենբերգը: «Մենք դա տեսնում ենք Հոնկոնգում, որտեղ անվտանգության մասին նոր օրենքը խաթարում է դրա ինքնավարությունը»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Եվրամիությունը նախազգուշացրել էր Պեկինի համար լուրջ հետեւանքների մասին օրենքի ընդունման հետ կապակցությամբ՝ առանց մանրամասները հայտնելու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները