Հնդկաստանի վարչապետը կոչ է անում քաղաքացիներին հետեւել կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոններին

21:22   30 Հունիս 2020    269

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել քաղաքացիներին հետեւել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված կանոններին:

Երեքշաբթի Հնդկաստանի մի շարք քաղաքներ հայտարարել են սահմանափակումները ընդլայնելու պատրաստակամության մասին, քանի որ երկրում նոր դեպքերի թիվն ամեն օր գրեթե 20․000-ի է հասնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սահմանափակումների մեղմացման պահից ի վեր անփութությունն անձնական եւ սոցիալական պահվածքում աճել է»,- ասել է վարչապետ Նարենդրա Մոդին հեռուստատեսային ուղերձում՝ հավելելով, որ քաղաքացիները անտեսում են սոցիալական հեռավորության եւ ձեռքերը լվանալու ցուցումները:

Մոդին նաեւ հայտարարել է 800 միլիոն հնդկացիների համար 12 միլիարդ դոլարի անվճար հացահատիկի տրամադրման սխեմայի ընդլայնման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները