Boeing-ը սկսել է 737 MAX-ի հավաստագրված փորձնական թռիչքները

21:57   30 Հունիս 2020    290

Boeing Co-ն սկսել է երկար ժամանակ հետաձգվող 737 MAX-ի փորձնական թռիչքների շարքը՝ հուսալով օդանավերի շահագործումը վերսկսելու հավանություն ստանալ, որոնք անցյալ տարի դադարեցվել էին 2 աղետներից հետո, եւ վերականգնել իր սասանված հեղինակությունը:

ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) օդաչուները եւ Boeing-ը երկուշաբթի իկրականացրել են առաջին փորձնական թռիչքը, որը տեւել է մոտ 3 ժամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակարկությունների ավարտին Boeing-ի բաժնետոմսերը աճել են 14,4 տոկոս՝ հասնելով մինչեւ 194,49 դոլարի:

Փորձնական թռիչքների ավարտից հետո FAA-ն պետք է վերլուծի թեստերի տվյալները եւ ի թիվս այլ հանձնարարականների՝ հաստատի օդաչուների պատրաստման նոր ընթացակարգերը: Կարգավորողը հազիվ թե սեպտեմբերից շուտ հավանություն տա օդանավերի թռիչքների վերսկսմանը, հայտնել են ճյուղի եւ կառավարական աղբյուրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները