Ադամ Շիֆը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ին «զսպելու» համար

22:28   30 Հունիս 2020    252

Միացյալ Նահանգները պետք է դիտարկի պատժամիջոցների հարցը՝ «Ռուսաստանի «չարակամ» գործողությունները զսպւ համար՝ այն բանից հետո, որ ՌԴ-ն պարգեւատրում է առաջարկել թալիբներին՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանության համար։

Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ադամ Շիֆը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

New York Times-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական հետախուզական ստորաբաժանումը թալիբներին պարգեւատրում է առաջարկել Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի եւ միջազգային կոալիցիայի հաջող գրոհների համար, եւ որ իսլամիստ զինյալները, իբր, ստացել են որոշ պարգեւներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները