Վրաստանը պաշտոնապես ներառվել է անվտանգ երկրների Եվրամիության ցուցակում

09:33   01 Հուլիս 2020    162

ԵՄ-ն պաշտոնապես հրապարակել է անվտանգ երկրների ցանկը:

Այն ներառում է Վրաստանը, Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը:

Չինաստանը կընդգրկվի այդ ցուցակում, եթե չինական իշխանությունները նման իրավունքներ տան եվրոպացիներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցանկը խորհրդատվական բնույթ ունի: Այսինքն՝ հուլիսի 1-ից ԵՄ առանձին երկրներ կկարողանան բացել սահմանները անվտանգ ցուցակի պետությունների քաղաքացիների համար: Այն կազմվել է COVID-19 վարակվածության դեպքերի վերջին երկու շաբաթվա տվյալների հիման վրա՝ 100 հազար մարդու հաշվարկով: Ցանկը կթարմացվի երկու շաբաթը մեկ անգամ: Աստեղ դեռևս ներգրավված չեն Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Բրազիլիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները