ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին. Պոմպեո

09:59   01 Հուլիս 2020    183

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը:

Ըստ պետքարտուղարի՝ Չինաստանի կողմից Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման մասին օրենքի ընդունումը «քանդում է հատուկ վարչական շրջանի ինքնավարությունը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ-ն կողքի կանգնած չի հետևի, թե ինչպես է Չինաստանը կուլ տալիս Հոնկոնգը»,- ասել է Պոմպեոն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, թե ԱՄՆ-ը դադարեցնում է ռազմական տեխնիկայի և երկակի նշանակության (այդ թվում՝ ռազմական) սարքավորումների մատակարարումը Հոնկոնգ:

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոնկոնգի նկատմամբ սահմանվում են այն նույն սահմանափակումներն, ինչ՝ Չինաստանի դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները