ԱՄՆ-ն կլինիկական փորձարկումների համար հաստատել է կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութ

11:06   01 Հուլիս 2020    234

ԱՄՆ դեղորայքի և սննդամթերքի որակի հսկողության վարչությունը կլինիկական փորձարկումների համար հաստատել է Covid-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 4 տարբերակ:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով վարչության ղեկավար Սթիվեն Հանին: «4 պատվաստանյութ է հաստատվել կլինիկական փորձարկումների անցման համար… Եվս 6-ը ուսումնասիրման փուլում են»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ԱՄՆ-ում հունիս ամսին տեղի ունեցած զանգվածային ցույցերի և համավարակի դեմ սահմանափակումների չեղարկման ֆոնին կտրուկ մեծացել է կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը: Մի շարք նահանգներում, այդ թվում մեծաթիվ բնակչությամբ Տեխասում և Ֆլորիդայում դադարեցրել են տնտեսության «բացմանն» ուղղված միջոցառումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները