Բելգիայի թագավորը ներողություն է խնդրել Կոնգոյի գաղութացման համար

10:21   01 Հուլիս 2020    403

Բելգիայի թագավոր Ֆիլիպը նամակ է հղել Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդիին՝ Բելգիայից երկրի անկախության ձեռքբերման 60-ամյակի կապակցությամբ:

Դրանում միապետը դատապարտել է Կոնգոյում Լեոպոլդ Երկրորդ թագավորի ժամանակաշրջանում իրականացված բռնություններն ու դաժանությունները: Նամակը հրապարակվել է Բելգիայի թագավորական ընտանիքի կայքում, գրում է BBC-ն։

«Ես կցանկանայի իմ խորին ափսոսանքն արտահայտել անցյալի վերքերի կապակցությամբ, որոնց ցավն այսօր առաջվա պես զգացվում է, քանի որ խտրականությունը մեր հասարակության մեջ չի ոչնչացել»,-գրել է միապետը:

Բացի այդ, նա ներողություն է խնդրել տառապանքի և նվաստացման համար, որը զգացել է 1885 թվականին Բելգիայի գաղութ դարձած Կոնգոյի ժողովուրդը։

«Որպեսզի ամրապնդենք մեր հետագա կապերը և զարգացնենք արդյունավետ համագործակցությունը, մենք պետք է մեր ընդհանուր անցյալի մասին միմյանց հետ խոսենք ամենայն անկեղծությամբ և անմիջականությամբ»,- գրել է Բելգիայի թագավորը։

Ֆիլիպ թագավորը Լեոպոլդ Երկրորդի ժառանգն է: Ինչպես նշում Է La Libre Belgique պարբերականը, նա առաջին իշխող միապետն է, որն ափսոսանք է հայտնել այդ հարցի կապակցությամբ:

Բելգիայի ներկայիս սերունդը Լեոպոլդ Երկրորդ թագավորին մեղադրում է ստրկացված Կոնգոյի բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որը հանգեցրել է տեղի բնակչության ցեղասպանությանը՝ խլելով մինչև 15 միլիոն մարդու կյանք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները