Ռուսաստանում բենզինը կտրուկ թանկացել է

10:35   01 Հուլիս 2020    393

Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի ապրանքա-հումքային բորսայում Аи-95 տեսակի բենզինի գինը ռեկորդային աճ է արձանագրել՝ մեկ տոննայի դիմաց կազմելով 58 324 հազար ռուբլի։

Վերջին երեք առեւտրային սեսիայի ժամանակ բենզինի գինը երեք անգամ ռեկորդային աճ է գրանցել։

Ընդհանուր առմամբ գնաճը գնահատվել է 0,26 տոկոս։ Аи-92 բենզինի գինն աճել է մինչեւ մեկ տոննայի դիմաց 50 662 հազար ռուբլի, ինչը 0,33 տոկոսով ավելին է, քան նախորդ սեսիայում ֆիքսված գինը։ Գնաճը սկսվել էր դեռ ամսվա կեսերից, երբ պահանջարկը կտրուկ ավելացել էր, եւ ռուսաստանցի մատակարարները սկսել էին դժվարությամբ ծածկել պահանջարկի ծավալը։ Այնուհանդերձ, իշխանությունները հուսադրում են, որ դեֆիցիտ չի առաջանա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները