Այսօր ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկության հիմնական օրն է

10:47   01 Հուլիս 2020    172

Այսօր Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկության հիմնական օրն է:

Եթե դրանք ընդունվեն, ապա կզրոյացվի Պուտինի պաշտոնավարման ժամկետը, ինչը թույլ կտա նրան նորից առաջադրվել և պաշտոնավարել մինչև 2036 թ-ը:

Նախօրեին Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկրի բնակիչներին մասնակցել հանրաքվեին:

Հիշեցնենք, որ հանրաքվեի համար 7 օր էր նախատեսված՝ կուտակումներից խուսափելու համար: Հայտնի է, որ նախորդ օրերին քվեարկությանը մասնակցել է մոտ 50 մլն մարդ, այլ կերպ ասած՝ մասնակցությունը կազմել է 47 տոկոս: Իսկ երկրի երկու մարզերում էլեկտրոնային քվեարկություն է անցկացվել, որտեղ մասնակցությունը 93 տոկոս է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները