Հիքմեթ Հաջիև. «Հայաստանի իշխանությունները թաքցնում են թվերի մեծ մասը»

10:07   01 Հուլիս 2020    424

Հայաստանի իշխանությունները թաքցնում են թվերի մեծ մասը՝ կորոնավիրուսի հետ կապված:

Այս մասին՝ Նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի ճեպազրույցում ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները թաքցնում են թվերի մեծ մասը և կեղծ տեղեկատվություն են տալիս:

Հաջիևը ընդգծել է, որ Հայաստանը օգնության է աղերսում աշխարհից և միևնույն ժամանակ դեմ է արտահայտվել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջան գումարելու մասին Ադրբեջանի նախագահի գլոբալ նախաձեռնությանը:

«Սա կրկին անգամ ցույց տվեց Հայաստանի իրական էությունը: Աշխարհի բոլոր երկրները համերաշխություն են ցուցաբերում կորոնավիրուսի հետ կապված: Աշխարհի բոլոր երկրները հայտարարում են՝ այս նախաձեռնության առաջ քաշելու մեծ կարևորության և արդիականության մասին: Սակայն, դեմ լինելով այս նախաձեռնությանը, Հայաստանը ցուցադրեց իր իրական էությունը», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիքմեթ-Հաջիև  


Վերնագիրի այլ պիտակները