Թրամփը խոստանում Է վետո դնել ռազմակայանների վերանվանումներով ռազմական բյուջեի նախագծի վրա

11:37   01 Հուլիս 2020    160

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է վետո դնել 2021 ֆինանսական տարվա (սկսվում Է հոկտեմբերի 1-ից) ռազմական բյուջեի նախագծի վրա, եթե այնտեղ ուղղում լինի այն ռազմակայանների վերանվանման մասին, որոնք անվանված են կոնֆեդերատների պատվին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին պետության ղեկավարը հունիսի 30-ին գրել Է իր Twitter–ում:

«Ես վետո կդնեմ ռազմական բյուջեի վրա, եթե այնտեղ լինի Էլիզաբեթ Ուորենի ուղղումը (սենատոր Մասաչուսեթսի նահանգից, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու – ծանոթ. խմբ.), որը կհանգեցնի Ֆորտ Բրեգի, Ֆորտ Ռոբերտ Լիի եւ շատ այլ ռազմակայանների վերանվանման, որոնցով մենք շահել ենք երկու համաշխարհային պատերազմները»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կոնֆեդերատների սիմվոլների առկայության շուրջը վեճերն ԱՄՆ-ում նոր ուժով են բորբոքվել Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան լույսի ներքո: Մայիսի 25-ին ոստիկանները նրան ձերբակալելիս խեղդող կոպիտ հնարք էին գործադրել: Դրանից հետո շատ չանցած աֆրոամերիկացին մահացել Էր հիվանդանոցում: Ֆլոյդի մահից հետո մի շարք նահանգներում սկսվել են բողոքի ակցիաներ սևամորթների իրավունքների ոտնահարման դեմ, տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանության հետ, թալանի եւ վայրագության բազմաթիվ դեպքեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները