Պարսից ծոցի երկրների ՀՆԱ-ն կնվազի մոտ 8 տոկոսով

11:55   01 Հուլիս 2020    154

Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացնում է, որ Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության երկրների համախառն ՀՆԱ-ն այս տարի կնվազի 7,6 տոկոսով։

Հանդես գալով տեսաֆորումի ընթացքում, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Ջիհադ Ազուրը հաղորդել է, որ նման անկումը պայմանավորված է նավթի ցածր գներով եւ կորոնավիրուսային համավարակով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ նավթի գները կտրուկ անկում արձանագրեցին այս տարվա մարտ եւ ապրիլ ամիսներին, երբ կորոնավիրուսային համավարակը մի կողմից հարվածեց պահանջարկին եւ մյուս կողմից էլ ՕՊԵԿ+ գործարքի պայմանների հետ կապված առաջացավ անհամաձայնություն։ Մայիսին շուկայում նավթի գները կարգավորվեցին, պայմանավորված կարանտինային սահմանափակումներից աստիճանական դուրս գալու հետ, ինչը կամաց-կամաց սկսեց աշխուժություն մտցնել նաեւ պահանջարկում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պարս  


Վերնագիրի այլ պիտակները