Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

12:07   01 Հուլիս 2020    126

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 931 դեպք:

Ապաքինվածների թիվը կազմում է 794:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2809 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 229-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները