Պայթյուն՝ Իրանում. մահացել է 19 մարդ. VIDEO

12:54   01 Հուլիս 2020    175

Թեհրանի բժշկական կենտրոններից մեկում որոտացած պայթյունի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 19-ի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջալալ Մալեկին:

Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 12 տուժածի մասին: Նշվում է, որ պայթյունի պահին հիվանդանոցում եղել է 25 բուժաշխատող։

Պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։ Պայթյունից հետո հիվանդանոցի շենքում հրդեհ է սկսվել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները