Huawei-ը սպառնալիք է հայտարարվել ԱՄՆ ազգային անվտանագության համար

13:21   01 Հուլիս 2020    100

Չինական Huawei հեռահաղորդակցային ընկերությունը սպառնալիք է հայտարարվել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար:

Այս մասին հայտնում է Bloomberg- ը: Համապատասխան որոշումը կայացրել է ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի հանրային և ներքին անվտանգության հարցերով բյուրոն (FCC): Հանձնաժողովի ղեկավար Աջիթ Փայը նշել է, որ ընկերությունը կապեր ունի Չինաստանի Կոմունիստական կուսակցության և երկրի ռազմական ստորաբաժանումների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, ազգային անվտանգության սպառնալիք է հայտարարվել նաև ZTE- ընկերությունը:

Այս որոշումից հետո ընկերությունները չեն կարող օգտագործել FCC- ի ընդհանուր ծառայությունների հիմնադրամից միջոցներ «այս մատակարարների կողմից մատուցվող կամ արտադրված ցանկացած սարքավորում կամ ծառայություններ ձեռք բերելու, պահպանելու, բարելավելու, փոփոխելու և աջակցելու» համար: Հիմնադրամն ունի մոտ 8,3 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei  


Վերնագիրի այլ պիտակները