Facebook-ն արգելափակել է հարյուրավոր ծայրահեղական օգտահաշիվներ

13:59   01 Հուլիս 2020    124

Facebook-ն արգելափակել է հարյուրավոր օգտահաշիվներ՝ կապված ԱՄՆ-ում անկարգություններում ներքաշված ծայրահեղականների հետ:

Այս մասին հայտնում է ընկերության կայքը: Մասնավորապես, Facebook սոցիալական ցանցում արգելափակվել է 220, Instagram-ում՝ 95 օգտահաշիվ, որոնք կապված են աջակողմյան «Boogaloo» շարժման հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ էջերով իրականացվում էր բռնությունների քարոզչություն՝ քաղաքացիական անձանց, ոստիկանության, պաշտոնատար անձանց և պետական գերատեսչությունների նկատմամբ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, փակվել է ևս 500 օգտահաշիվ, որոնք կապված չէին այս շարժման հետ, բայց ներգրավված էին նմանատիպ բովանդակության տարածման գործում: ԱՄՆ-ում անկարգությունները սկսվել են ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները