Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6556-ով

14:43   01 Հուլիս 2020    173

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 6556-ով։

Վարակվածների ընդհանուր թիվը, ըստ թարմացված տվյալների, կազմել է 654 405 մարդ։ Վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 216 մարդ։ Մահացության ընդհանուր թիվը կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր, կազմում է 9536 մարդ։ծ

Մեկ օրվա կտրվածքով առողջացածների թիվը կազմում է 10 281 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 422 931 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները