Ադրբեջանում մեկնարկել է զիվորական ծառայութլյան ամառային զորակոչը

11:15   01 Հուլիս 2020    334

Ադրբեջանում մեկնարկել է զորակոչիկների ժամկետային զինծառայության ուղարկումը, հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայությանը:

Նախագահ Իլհամ Ալիևի՝ հունիսի 11-ին ստորագրած, այս տարվա հուլիսին երկրի քաղաքացիների զորակոչի, ինչպես նաև ժամկետային զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագրի համաձայն, 2020 թվականի հուլիսի 1-ից 30-ը պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում՝ 2002 թ. ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչը:

Բացի այդ, ԶՈՒ-ի շարքեր են զորակոչվում՝ 1985-2001 թվականներին ծնված, պարտադիր զինվորական ծառայությունից տարեկետման իրավունք չունեցող, ԱՀ Զինված Ուժերում պարտադիր զինծառայությունից ազատվելու իրավունք չունեցող՝ մինչև 35 տարեկան երկրի քաղաքացիները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները