Կորոնավիրուսի պատճառով Մեքսիկայի ռեստորաններում արգելվել է երաժշտությունը

15:37   01 Հուլիս 2020    201

Հունիսի 29-ից Մեքսիկայի մայրաքաղաքում համաճարակաբանական վտանգը նվազել է․ սննդի ձեռնարկությունները վերսկսում են աշխատանքը՝ ենթադրաբար որոշ սահմանափակումներով, հայտարարել են քաղաքային իշխանությունները, փոխանցում է Infobae-ը:

Մեքսիկայի ռեստորաններում և հանրային այլ հաստատություններում աշխատանքները վերսկսվելուց հետո երաժշտությունն արգելվել է՝ աղմուկի ցածր մակարդակ ապահովելու համար: Դա արվել է նրա համար, որպեսզի այցելուները բարձր երաժշտության պատճառով ստիպված չլինեն իրար մոտ նստել: Այս կերպ իշխանությունները մտադիր են նվազեցնել կորոնավիրուսի տարածման ռիսկը:

Մթերքի խանութներն ու մարզական ակումբները, փողոցային շուկաները, գեղեցկության սրահներն ու վարսավիրանոցները, ռեստորանները, հյուրանոցներն ու առևտրի կենտրոնները երկամսյա դադարից հետո իրենց դռներն են բացել այցելուների առջև:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները