ԱՄՆ-ում հաստատվել են COVID-19-ի պատվաստանյութի չորս տարբերակներ

16:34   01 Հուլիս 2020    181

ԱՄՆ-ում ծանոթացել են կորոնավիրուսային պատվաստանյութերի մի շարք տարբերակների հետ:

Դրանցից չորսը ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության (FDA) կողմից հաստատվել են կլինիկական փորձարկումների համար:

Ըստ FDA-ի ղեկավար Ստիվեն Խանի, դիտարկվում են պատվաստանյութի եւս վեց այլ հնարավոր տարբերակներ:

«Չորս պատվաստանյութեր հաստատվել են կլինիկական փորձարկումներին անցնելու համար»,, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները նախաձեռնել էին մի նախագիծ, որը ենթադրում էր մինչեւ 2021 թվականի հունվարը ստեղծել մինչև 300 մլն չափաբաժին պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները