Բելառուսը դժգոհ է գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումից. ՌԴ-ում Բելառուսի դեսպան

16:42   01 Հուլիս 2020    197

Բելառուսը դժգոհ է, որ Ռուսաստանը չի կատարում գազի հարցով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն, գրում է eadaily.com կայքը:

«Բայց մենք տեսնում ենք, որ կա ըմբռնում, և կարելի է նման նպատակ դնել. մինչև 2022 թվականի հունվարի 1-ը մենք պետք է լուծենք այն խնդիրները, որոնք մեր առջև դրվել են 2017 թվականին»,-ասել է Սեմաշկոն Բելառուսի անկախության օրվա առիթով անցկացված առցանց ճեպազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը փոխըմբռնման են հասել գազի գնի հարցում:

«Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ երեկ նշանակալի միջոցառում է տեղի ունեցել` հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակն ու Վիկտոր Կարանկևիչը, հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանատան ներկայացուցիչներ, այնտեղ է եղել նաև Ալեքսեյ Միլլերը: Եվ ինձ թվում է, որ փոխըմբռնումը հասունացել է: Երեկ ես զեկույցներից հասկացա, որ փոխըմբռնումը հասունացել է, և պետք է առաջ շարժվել` դեպի գազի միասնական շուկա»,-հայտարարել է Բելառուսի դեսպանը:

«Գազպրոմ»-ի հետ ունեցած պայմանագրի պայմանների համաձայն՝ ընկերությունը մինչև Բելառուսի սահման գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց 127 դոլար գնով: Բնական գազի համաշխարհային գների անկման ֆոնին Մինսկը փորձում էր հասնել համաձայնագրի վերանայմանը, բայց Ռուսաստանը չէր արձագանքում այդ առաջարկներին: Մայիսի վերջին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստ է բանակցություններ սկսել 2021 թվականին ռուսական գազի մատակարարման պայմանների վերաբերյալ այն բանից հետո, երբ Բելառուսը կմարի 165,57 միլիոն դոլար պարտքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները