ԱՄՆ-ում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել Boeing ինքնաթիռների փաստաթղթերում

17:12   01 Հուլիս 2020    171

Միացյալ Նահանգների տրանսպորտի նախարարության լայնամասշտաբ ստուգումները բազմաթիվ թերացումներ ու խախտումներ են հայտնաբերել Boeing ընկերության ներկայացրած փաստաթղթերում։

Դրանց վերաբերում են 737MAX շարքի ինքնաթիռների սերտիֆիկացմանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Գազետան»։

Մասնավորապես, օրինակ, հայտնի է դարձել, որ ինքնաթիռների մանևրայնության բնութագրերի կատարելագործման MCAS համակարգի ստուգումը խիստ չի իրականացվել, քանի որ ընկերությունը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, թե դա նախկինում սերտիֆիկացված մեկ այլ համակարգի ընդամենը կատարելագործված տարբերակն է։

Այս ինքնաթիռների վերաբերյալ 8 տարվա փաստաթղթերի ստուգումները նախաձեռնել են այն բանից հետո, երբ այդ ինքնաթիռների մասնակցությամբ երկու ավիաաղետ տեղի ունեցավ Ինդոնեզիայում ու Եթովպիայում։ Այդ աղետները ընդհանուր 346 մարդու մահվան պատճառ դարձան։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Boeing  


Վերնագիրի այլ պիտակները