Թրամփը հավանություն է տվել Գերմանիայից 9500 ամերիկացի զինվորականի դուրսբերմանը

19:59   01 Հուլիս 2020    251

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Գերմանիայից ամերիկյան զորքի մի մասին դուրս բերելու պլանին։

Այս մասին ասվում է Պենտագոնի կայքում։ Գերմանիայից դուրս կբերվի 9500 զինվորական։ Ներկայում Գերմանիայում ամերիկյան զորակազմի թվաքանակը կազմում է 35 հազար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ որոշումը կնպաստի Ռուսաստանին զսպելուն, կուժեղացնի ՆԱՏՕ-ն, կամրապնդի դաշնակիցների վստահությունն ու կբարելավվի ԱՄՆ-ի ռազմավարական ճկունությունը։

Նախկինում Թրամփը զորքի մի մասը Գերմանիայից դուրս բերելու մտադրությունը բացատրում էր նրանով, որ Գերմանիան բավարար միջոցներ չի ծախսում պաշտպանության վրա, սակայն լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Գերմանիայից դուրս բերվելուց հետո զորակազմի տվյալ հատվածը կուղարկվի Լեհաստան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները