ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 130 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 2.7 մլն-ը

20:13   01 Հուլիս 2020    214

Միացյալ Նահանգներում «Քովիդ-19» կորոնավիրուսի հետևանքով հուլիսի մեկի դրությամբ մահացել է 130 134 մարդ:

ԱՄՆ-ում, որը ողջ աշխարհում առաջատարն է ինչպես հիվանդությունից մահացության, այնպես էլ վարակման դեպքերի ցուցանիշով, համաճարակի բռնկման պահից ի վեր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 730 896 դեպք, որոնցից ներկա պահին ակտիվ են մոտ մեկուկես միլիոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի քան 331 մլն բնակչություն ունեցող երկրում վիրուսի հատնաբերման նպատակով մինչ օրս իրականացվել է ավելի քան 34.2 մլն թեստավորում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները