Չինաստանի օրենքը Հոնկոնգում անվտանգության մասին խախտում է Հոնկոնգի ինքնավարության բարձր աստիճանը․ Ջոնսոն

20:28   01 Հուլիս 2020    188

Չինաստանի օրենքը Հոնկոնգում անվտանգության մասին խախտում է Հոնկոնգի բարձր ինքնավարության աստիճանը եւ վտանգում է 1984 թվականի համատեղ հռչակագրով պաշտպանված ազատություններն ու իրավունքները:

«Ազգային անվտանգության մասին այս օրենքի ընդունումն ու ուժի մեջ մտնելը չին-բրիտանական համատեղ հռչակագրի հստակ եւ լուրջ խախտում է: Այն խախտում է Հոնկոնգի ինքնավարության բարձր աստիճանը եւ ուղղակիորեն հակասում է Հոնկոնգի հիմնական օրենքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրենքը սպառնում է նաեւ համատեղ հռչակագրով պաշտպանված ազատություններին եւ իրավունքներին,- հայտարարել է Ջոնսոնը խորհրդարանում:- Մենք հասկացրել ենք, որ եթե Չինաստանը շարունակի գնալ այս ճանապարհով, մենք գործողություններ կձեռնարկենք»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները