ԱՀԿ-ում մեկնաբանել են խոզի գրիպի նոր շտամի մասին հրապարակումը

21:11   01 Հուլիս 2020    256

Խոզի գրիպի վիրուսը, որի մասին գրել են չինացի գիտնականները, նոր չէ, դա խոզի գրիպի տեսակ է, որն արդեն հայտնի է, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Կարեւոր է մարդկանց հանգստացնել, ասել, որ սա նոր վիրուս չէ, սա վիրուս է, որը վերահսկողության տակ է: Մենք հետեւում ենք նրան»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքերով՝ վիրուսը, որի մասին գրել են չինացի գիտնականները, եվրասիական խոզի գրիպի արդեն հայտնի շտամ է, որը նման է թռչնի գրիպին: Հրապարակումը պարունակում է տեղեկատվություն այս շտամի վրա համաճարակաբանական հսկողության, այդ թվում՝ խոզերի շրջանում դրա էվոլյուցիայի մասին։

Ընդ որում, ԱՀԿ-ն ակնկալում է համագործակցել Չինաստանի հետ՝ հետագա իրավիճակը ուսումնասիրելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները