Ճապոնիայի երկնքում հազվադեպ «ծիածանագույն ամպ» են նկատել

21:26   01 Հուլիս 2020    255

Տոկիոյի երկնքում վերջերս հազվագյուտ երևույթ են նկատել, որը ստացել է «ծիածանային ամպ» անվանումը:

Ինչպես ներկայացնում է Oddity Center-ը, արտասովոր երևույթի լուսանկարը մեծ տարածում է գտել սոցցանցում հրապարակվելուց հետո: Գունագեղ ամպը ճապոնական մայրաքաղաքում նկատել են հունիսի 26-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգտատերերը կարծիք են հայտնել նաև, որ բազմագույն ամպի տեսք ստացած տեսողական երևույթը, որը ծիածանի է նման, իրականում կարող է սառցե բյուրեղներից առաջացող լուսապսակ լինել:

Այս երևույթը հաճախ անվանվում է «կրակե ծիածան», քանի որ այն երկնքում նմանվում է բազմագույն կրակի:

Նմանօրինակ հորիզոնական կամարաձև երևույթը, սովորաբար, ձևավորվում է, երբ արևի լույսը թափանցում է ամպերի հորիզոնական հարթ կամ վեցանկյուն սառցաբյուրեղների մեջ: Սառցաբյուրեղներն իրենց դրսևորում են ինչպես պրիզմա, իսկ լույսը ցրվում է ալիքի երկարության համապատասխան, այնպես որ տարբեր գույներ են տեսանելի դառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները