Չինաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել ամերիկյան ԶԼՄ-ների դեմ

21:34   01 Հուլիս 2020    220

Չինաստանի իշխանությունները պահանջել են, որ ԱՄՆ չորս լրատվական գործակալությունները յոթ օրվա ընթացքում տեղեկատվություն տարածեն իրենց աշխատողների եւ երկրում ֆինանսական գործարքների մասին:

Associated Press-ը, United Press International-ը, CBS-ը եւ NPR-ը պարտավոր են տրամադրել այդ տեղեկատվությունը, ինչպես նաեւ Չինաստանում իրենց անշարժ գույքի մանրամասները՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Չինաստանի պետական ԶԼՄ-ների հետապնդման, հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չինաստանի գործողությունները «բացարձակ անհրաժեշտ հակամիջոցներ են ԱՄՆ-ում Վաշինգտոնի կողմից չինական լրատվամիջոցների անհիմն ճնշումների դեմ»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները