Վիրուս-կոդավորողը գրոհել է Apple համակարգիչները

09:02   02 Հուլիս 2020    207

Mac OS համակարգը համարվում է առավել պաշտպանվածներից մեկը, սակայն այստեղ էլ են հանդիպում վիրուսներ: 9to5mac-ը հայտնում է, որ հայտնվել է նոր վնասաբեր ծրագրային ապահովում:

Այն տարածվում է հանրաճանաչ թորենթ-թրեքերների միջոցով եւ պարունակվում է Little Snitch հավելվածի դիստրիբուտիվում: Հենց որ օգտվողը բացում է PKG-ֆայլը, կոդավորող վիրուսը ներբեռնվում է համակարգչի մեջ, եւ էկրանի վրա հայտնված հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալների վերականգման համար սեփականատերը պետք է վճարի 50 դոլար, հակառակ դեպքում դրանք երեք օրվա ընթացքում կջնջվեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս վնասաբեր ապահովումը հնարավոր չէ հեռացնել համակարգից, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս համակարգիչը վերականգնել պահուստային մասից: Եթե դա չկա, կօգնի միայն Mac-ի ամբողջական «վերբեռնումը» մինչեւ գործարանային կարգավորումներ: Հետեւաբար, ձեր համակարգչում երբեք մի տեղադրեք ոչ բնօրինակ ծրագրեր։ Բացի այն, որ դա օրենքի խախտում է, կարող եք կորցնել կարեւոր տվյալներ, որոնք դժվար կլինի վերականգնել, հայտնում է RG-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները