Չինաստանի դեսպանին Բրիտանիայի ԱԳՆ են կանչել՝ Հոնկոնգի անվտանգության մասին օրենքից հետո

10:46   02 Հուլիս 2020    172

Բրիտանիայում Չինաստանի դեսպան Լյու Սյաոմինին կանչել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն՝ ինքնիշխանության խախտման մասին մեղադրանքների պատճառով, որոնք ուղղված էին Չինաստանի հասցեին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:

Սյաոմինին կանչել են հանդիպման Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Մակդոնալդի հետ:

Այս որոշումն ընդունվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից ստորագրված հրամանագրի ֆոնին, որով ուժի մեջ է մտնում Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը:

Ավելի վաղ, պաշտոնական Պեկինը եզրակացրել էր, որ Հոնկոնգի օրենսդրական խորհուրդը չի կարող ազգային անվտանգության մասին օրենք ընդունել՝ հաշվի առնելով այդ տարածքում տիրող քաղաքական իրավիճակը: Այդ պատճառով, նման նախաձեռնությունը ներկայացվել էր Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովին ՝ շրջանցելով հոնկոնգյան խորհրդարանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները