Վրաստանում կորոնավիրուսի ութ նոր դեպք է հայտնաբերվել

11:53   02 Հուլիս 2020    144

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 939-ի։

Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի ութ նոր դեպք։

StopCov.ge կառավարական կայքի տվյալների համաձայն առողջացածների թիվը հասել է 817-ի․ վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 23 հիվանդ։

Վրաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով 107 հիվանդ։

3080 մարդ գտնվում է կարանտինում, բժիշկների հսկողության տակ է 242 մարդ։ Մինչ օրս, կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը Վրաստանում հասել է 15-ի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները